|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցության դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ կտրամադրվի ժամը 19:30-ին, իսկ հանրային ռադիոյով՝ յուրաքանչյուր օր 2 անգամ, ժամը 13:30-ից և ժամը 21:15-ից:
Արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվելու է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի եթերաժամանակ:
Քարոզչության համար նախատեսված է 12 օր ժամանակ` նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: Հանրային հեռուստատեսության 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամն առաջարկվում է տրամադրել հետևյալ տարբերակով. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ օրը երկու րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով:
Հաջորդ 6 օրը` դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով:
Հանրային ռադիոյի պարագայում տրամադրվելու է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ: