կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 11:23
Հասարակություն

ԱԺ-ն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը

Այսօր ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի` «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի նիստում կայացած քվեարկությամբ:

Ընդունված նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հավելենք նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում նախագծում կատարվել էին մի քանի փոփոխություններ: Մասնավորապես` արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 քմ-ը և պետք է պարունակի միայն լոգոն:

Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր: