կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 10:45
Տարածաշրջան

Եթե շարունակեք հալածանքները, ղեկավարելու երկիր չեք ունենա. քրդամետ պատգամավորը՝ Դավութօղլուին

Եթե շարունակեք հալածանքները, ղեկավարելու երկիր չեք ունենա. քրդամետ պատգամավորը՝ Դավութօղլուին
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Անկարայից պատգամավոր Սուրեյա Օնդերն ու մի շարք այլ պատգամավորներ հանդիպել են Սուրուչում սպանվածների ընտանիքների հետ:

Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպման ընթացքում քրդամետ պատգամավորը կոչ է արել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ ասելով. «Ներողություն խնդրեք իրենց զավակներին կորցրած ընտանիքներից և համախմբվեք խաղաղության շուրջ: Այլապես` եթե ընտրություններում հարյուր տոկոս ձայն էլ հավաքեք, ղեկավարելու երկիր չեք ունենա»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչ քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով 33 մարդ էր մահացել, որից հետո Թուրքիան օդային հարվածներ էր հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: