կարևոր
4300 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-23 11:53
Քաղաքական

Մարդկանց ասել են՝ եթե միտինգներին մասնակցելուց զերծ մնաք, խնդիր չեք ունենա․ բռնապետություն է, մի զարմացեք․ Գառնիկ Դանիելյան

Կիրանցեցիներին սպառնացել են՝ եթե հրաժարվեք փոխհատուցումից, վաղը դա էլ չեք ստանա։ Այս մասին խորհրդարանական ճապազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Պարզ մարդկանց ասել են՝ եթե ձեզ ցույցերից, միտինգներից մասնակցելուց զերծ պահեք, ոչ մի խնդիր չեք ունենա․ հենց որ կմասնակցեք, կբողոքեք, իմացեք, որ ձեր համար լավ չի լինելու։ Բռնապետություն է, զարմանալու բան չկա» ,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։