կարևոր
1777 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-18 21:33
Քաղաքական

Շարունակեք խոսել, ձեր դիմակները պետք է պատռվեն և ձեր հրեշավոր դեմքերը պետք է երևան գան. պատգամավորը` Աննա Հակոբյանին

Շարունակեք խոսել, ձեր դիմակները պետք է  պատռվեն և ձեր հրեշավոր  դեմքերը պետք է երևան գան. պատգամավորը` Աննա  Հակոբյանին

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Աննա Հակոբյանի՝ ընդդիմադիրներն ուղղված վիրավորանքներին, նշելով.

«Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկը նման բառապաշարով արձագանքեր իր վերաբերյալ հրապարակված նյութին։ Քրեական գործեր, տևական հարձակումներ, քաղաքական վարկաբեկում։

Բայց երևի տրամաբանական է, որ Հայաստանում «կրթության» արշավ իրականացնող այս կնոջ ամուսինը ընդդիմադիրներին համբալ անվանող Փաշինյանն է՝ համատեղության կարգով երկրի ղեկավար։

Ամեն դեպքում ես կոչ եմ անում կանգ չառնել։ Շարունակեք խոսել։ Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը։

Որովհետև հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են իրենց ղեկավարում՝ ինչ մտածելակերպով, ինչ արժեքներով և ինչ բարոյական նորմերով։

Ի վերջո, ձեր դիմակները պետք է վերջնականապես պատռվեն և ձեր հրեշավոր իրական դեմքերը պետք է երևան գան»։