|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Զոհասեղանին Հայաստանն է. պատառ-պատառ անցնելու է թշնամուն, եթե այսպես շարունակեք, ԱԳՆ շենքի առջև այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։
«Լինել պետական ծառայող՝ չի նշանակում լինել ծառա»,- դիմելով ԱԳՆ պաշտոնյաներին՝ ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, դիվանագիտություն չէ, շարունակությունն է պետականազրկման, հայրենազրկման, որը սկիզբ առավ Արցախում։
«Սա խաղաղություն չէ, դուք Հայաստանը տանում եք ոչնչացման։ Որոշեք, կարող եք դուռը բացել ու միանալ մեզ»,- դիմելով նախկին գործընկերներն՝ ասաց պրոֆեսոր Կարապետյանը։