կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 15:10
Սպորտ

Մենք լավագույնն էինք աշխարհի առաջնությունում. Փաշիկ Ալավերդյան

Մենք լավագույնն էինք աշխարհի առաջնությունում. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի՝ արդեն ավարտված առաջնությունում իր գլխավորած թիմը համարում է լավագույնը` գրանցած արդյունքների տեսանկյունից:

«Նախ ես շնորհակալություն եմ հայտնում իրենց անձնական մարզիչներին, մարզադպրոցներին: 103 պետության մեջ մենք լավագույնն էինք: Թեպետ առաջինը չէինք մեդալային հաշվարկում և զիջեցինք Չինաստանին, սակայն բնակչության քանակը հաշվի առնելով՝ մենք լավագույնն էինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնալով Վրաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Լաշա Տալախաձեին՝ Ալավերդյանը շեշտեց, որ վրացու ուժերի սահմանն անհնար է տեսնել: «Եթե վերցնենք արդյունքի տեսանկյունից, ապա Գոռի մոտ առաջխաղացում կա, իսկ Լաշան միշտ բարձրացնում է իր բարձր կիլոգրամները»,- ասաց նա:

Թաիլանդում ավարտված աշխարհի առաջնությունում  մեր թիմը նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2  ոսկե ,  մեկ  արծաթե  ու  մեկ  բրոնզե  և  թիմային  հաշվարկում  գրավեց  երկրորդ  տեղը` զիջելով միայն Չինաստանին, որը նվաճել է 5 ոսկե մեդալ: