Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին, 2024 թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ, կընձեռվեն եզակի հնարավորություններ։ Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու։
Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը։ Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով։ Յուրաքանչյուր ամիս, պատահականության սկզբունքով, կընտրվեն 4 մասնակիիցներ , որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն։ Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամդրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ։
Ի դեպ, որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝ բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով։ Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորոմ է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։
Հրավիրված ասուլիսի ժամանակ Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, կարևորելով Յունիբանկի հետ համագործակցությունը, ասաց․ «Ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով Էլեկտրոնայի վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում»։
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։