կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 14:20
Հասարակություն

Գրում եմ` ավելի շատ ինքս ինձ հասկանալու համար

Գրում եմ` ավելի շատ ինքս ինձ հասկանալու համար

«Գրում եմ` ավելի շատ ինքս ինձ հասկանալու համար»,- ասում է 19-ամյա Անի Ամսեյանը, ով «TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից հայտարարված Ազատ ստեղծագործողների մրցույթի առաջին մրցանակակիրն է /«Կարմիրի Կարոտով»/:

Անի սովորում է ԵԹԿՊԻ-ում: Նա նշում է, որ մասնակցել է մրցույթին, որովհետեւ ուզում էր ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր սիրում են գրականությունը: «Ուրախ եմ, որ գնահատվել է, եւ ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է, բայց ամենաշատն ուրախ եմ, որ տեսնում եմ իմ հասակակիցների մեջ այսքան երիտասարդներ, ովքեր սիրում են գրականությունը եւ փորձեր են անում` գրականության մեջ լինելու»,- ասաց նա:

«TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից հայտարարված Ազատ ստեղծագործողների մրցույթն ամփոփել է արդյունքները:

Ի սկզբանե ժանրային եւ թեմատիկ սահմանափակումներ չեն դրվել. մրցույթի նպատակն էր գրական դաշտ բերել 16-25 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր սիրում են գրականությունը եւ արժեւորում գրական խոսքը մեր օրերում։

Շավիղցիների ավագ սերնդից բաղկացած ժյուրին (Անի Մաղաքյան, Կարինե Պետրոսյան, Գոռ Արզումանյան, Սիրան Գրիգորյան, Սևակ Գևորգյան, Սոնա Ադամյան, Արաքս Մամուլյան, Զոհրաբ Հարոյան, Սյուզի Գրիգորյան, Անի Արշակյան) 2 շաբաթվա ընթացքում Ազատ ստեղծագործողների մրցույթի ֆեյսբուքյան էջին ստացավ 70 գրական գործ։

Առաջնորդվելով անաչառության սկզբունքով` ժյուրին գնահատեց կոդավորված նյութերը՝ մինչեւ մրցանակաբաշխության օրը չիմանալով հաղթող գործերի հեղինակների անունները։ Երկար քննարկումների ու ընթերցումների արդյունքում, ի վերջո, ընտրվեց 10 գրական գործ, որոնցից՝ 4 մրցանակակիր՝ 1-ին մրցանակ - 30 000 դրամ, («Կարմիրի Կարոտով»-Անի Ամսեյան), 2-րդ մրցանակ - 25 000 դրամ, («Սիր»- Լուսինե Աթաբեկյան), 3-րդ մրցանակ - 10 000-ական դրամ, («Թեյը»-Միլենա Խաչիկյան եւ «Մանուշակագույն չորեքշաբթի»-Սամվել Կիրակոսյան, ով, ի դեպ, զինվորական ծառայության մեջ է): Ինչպես նաեւ 6 խրախուսական մրցանակ`. Լյուսի Կարապետյան- «Կտուրից այն կողմ», Անի Խաչատրյան- «Նամսեկի` ապագայի ավետյաց երկիրը», Վարուժան Խոդաբաշխյան- «Խորանարդ», Ամալիկ Սողոմոնյան- «Էտյուդ», Նարինե Վարդանյան- «Վերջին հեքիաթ», Նազիկ Գասպարյան- «Գիլասը հասել է»:

Թե\' մրցանակային եւ թե\' մրցույթին ներկայացված ուշագրավ գործերն առաջիկայում, որպես խրախուսանք, կտպագրվեն «TV ալիք» շաբաթաթերթի «Շավիղ+» գրական էջում:

Ինչպես մրցանակաբաշխության օրը հայտարարեցին Ազատ ստեղծագործողների ժյուրիի անդամները, մրցույթը լինելու է շարունակական. գարնանը եւս կլինի մեկ գրական մրցույթ։

 

\"\"

 

\"\"

 

\"\"