կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-09 15:07
Հասարակություն

Եթե 1 ժամից չլինեմ Ազատության հրապարակում՝ ինքս ինձ և 29 տարի առաջ Շուշին ազատագրած տղերքին ուղղակի հարգած չեմ լինի

Եթե 1 ժամից չլինեմ Ազատության հրապարակում՝  ինքս ինձ և 29 տարի առաջ Շուշին ազատագրած տղերքին ուղղակի հարգած չեմ լինի
Պատմաբան Մհեր Հակոբյանը գրում է.
 
 «1992 թվականի մայիսի 9-ին տղերքը, մագլցելով ժայռերը և խենթորեն խիզախ մի գրոհով գրավելով թշնամու անառիկ դիրքերը, ազատագրեցին Շուշին: Այդ ժամանակ ես 11 տարեկան էի: Ես ամեն տարի նշել եմ մայիսի 9-ը, նշել եմ ուրախ շնորհավորանքներով, բայց այս տարի մի քիչ այլ կերպ կլինի…
Դրսում անձրև է սկսվում, բայց ես ինքս ինձ և 29 տարի առաջ Շուշին ազատագրած տղերքին ուղղակի հարգած չեմ լինի, եթե այս անձրևի պես, ըստ էության, մանրուքից խուսափելով հիմա, երբ ես 40 տարեկան եմ, մեկ ժամից չլինեմ Ազատության հրապարակում:
Շուշին պետք է նորից հայկական լինի, մեր պետությունը պետք է նորից հզորանա!»: