|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վաղը Նկարիչների միությունում /ժամը 16-ին/ տեղի կունենա նկարչուհի Հասմիկ Սևոյանի աշխատանքների ցուցադրությունը: Yerkir.am-ի հետ զրույցում Սևոյանը նշեց, որ ցուցադրվելու են իր` վերջին երկու տարիների աշխատանքները:
«2 տարի առաջ Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրություն ունեցա, և հասունացել էր ժամանակը` Նկարիչների միությունում ցուցադրել իմ աշխատանքները: Սա, կարծես, հաշվետվության պես մի բան լինի: Ավելի շատ դեպի վերացական արվեստի դաշտ եմ մտել, աբստրակտ գործեր են ցուցադրվելու: Փորձում եմ նոր պատուհան բացել, ավելի շատ դեպի ներս գնալ, ինքս ինձ մոտենալ»,- ասաց նկարչուհին` հավելելով, որ ցուցադրվելու են իր` 50-ից ավելի աշխատանքներ:
Ըստ նրա` ցուցադրության միջոցով ուզում է տեսնել իր 2 տարիների աշխատանքը, քանի որ արվեստանոցում դրանք դրված են լինում իրար վրա, և այդպես էլ ամբողջական աշխատանքի արդյունքը չես տեսնում. «Սա, կարծես, երկխոսություն լինի ինքս ինձ հետ»: