կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 13:09
Քաղաքական

Այո, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվեց աշխատել. ԲՀԿ-ական

Այո, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվեց աշխատել. ԲՀԿ-ական

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով բյուջեին կողմ քվեարկելուն, նշեց, որ դա աննախադեպ է, երբ բյուջեի նախագիծն ստանում է 97 կողմ և 12 դեմ:

«Ես իմ ելույթում խոսեցի հետագա կոնսենսուսի մասին, առանց որի հեռանկարներ չեն կարող լինել: Սա կոալիցիայի հետ կապ չունի, քանի որ 2017-ից հետո մոդել է փոխվելու, և ԲՀԿ-ն գտավ, որ պետք է շանս տալ այս կառավարությանը, որ կառավարությունն իրեն վստահ և ամուր զգա, բայց հետո, եթե, օրինակ, կառավարությունը չապացուցի, որ վարկային համաձայնագրերը չեն մսխվելու, ապա մենք առաջինը կքննադատենք ու դեմ կքվեարկենք դրանց: Այո, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվեց աշխատել, և մեր բոլոր առաջարկները՝ Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելու, ընդունվել են: Ինչ ասում ենք, անում են, ասեմ` լավ չես անո՞ւմ»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Լրագրողներից մեկն ընթերցեց ոչ վաղ անցյալում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխությունները ամրապնդելու են ՀՀԿ-ի մենիշխանությունը, ուրեմն ի՞նչ փոխվեց մի քանի ամիսների ընթացքում, պատգամավորը պատասխանեց. «Այո, դա շատ ճիշտ հայտարարություն է եղել տվյալ ժամանակահատվածի համար: Տվյալ փուլում այդպես է ճիշտ եղել, դա ճիշտ հայտարություն է եղել: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում»: