կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-19 01:12
Հասարակություն

Դեղձուտի ՀՀԿ-ական գործող գյուղապետին մի կերպ հաջողվեց վերընտրվել

Դեղձուտի ՀՀԿ-ական գործող գյուղապետին մի կերպ հաջողվեց վերընտրվել

76 ձայնի տարբերությամբ Դեղձուտում հայնքապետ է ընտրվել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանը: Նշենք, որ նա արդեն երրորդ անգամ է ղեկավարելու գյուղը: Հիշեցնենք, որ այստեղ օրվա ընթացքում Yerkir.am-ի թղթակիցը ընտրախախտումներ էր արձանագրել. նախ, որպես հոգեբանական ճնշում, գործող գյուղապետը լրագրողներ էր բերել, գյուղացիներին վախեցրել, թե այնպես են նկարում, որ քվեարկությունը երեւալու է, հետո պարզվել էր, որ մի քանի ժամ շարունակ, խախտելով օրենքը, գյուղապետը գտնվել էր գյուղի միակ ընտրատեղամասի շենքում: Այստեղ օրվա ընթացքում ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ էին լինում, գյուղացիները պատմում էին, որ մինչեւ անգամ 15-20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել գործող գյուղապետը: ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանի մրցակիցն երիտասարդ անկուսակցական Հովիկ Նազարպուրն էր: