| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետի հրաժարականը ոչ մի ձևով չի անդրադառնում ԲՀԿ խմբակցության վրա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը:
«Ինքս ասում եմ, որ նման հարց չկա: Թող ոչ ոք չփորձի դա կապել ԲՀԿ-ի թուլանալու, ուժեղանալու հետ: Թող ոչ ոք չփորձի նման կապ ստեղծել կամ այդ կապերը ձևավորել, դրանից հետո ինչ-որ ձևակերպումներ տալ կամ վերլուծություններ անել, թե ԲՀԿ-ի վրա դա անդրադառնալու է այս կամ այն կերպ»,- ասաց նա:
Ըստ Էնֆիաջյանի` պետք է խոսել այս երևույթի մասին հետևյալ տեսանկյունից` ՀՀ-ին ի՞նչ է տալու այս փոփոխությունը, իրականում կարողանալո՞ւ ենք երկար սպասված փոփոխություններն արձանագրել, թե՞ ոչ: «Վարչապետի մասին կարճ ասեմ` կարծում եմ, որ այս ժամանակահատվածում, անկախ նրանից` Հովիկ Աբրահամյանը կլիներ, թե այլ քաղաքական պետական բարձրաստիճան պաշտոնյա կզբաղեցներ այդ պաշտոնը, նույն իրավիճակում էր հայտնվելու»,- նշեց նա:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալուն` Էնֆիաջյանն ասաց, որ նրա փոխարեն կարծիք չի կարող հայտնել, բայց իր անձնական կարծիքը հետևյալն է` նրա` քաղաքականություն վերադառնալը միանշանակ դրական է անդրադառնալու Հայաստանի ուժեղացման և քաղաքական դաշտի առողջացման վրա: