Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ԲՀԿ կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը դեռ հայտնի չէ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի երկու հեռախոսահամարները չեն պատասխանում, ԱԺ ԲՀԿ պատգամավորները նույնպես չեն պատասխանում հեռախոսազանգերին, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց միայն, որ ԲՀԿ դիրքորոշումն այն է, ինչն արդեն պաշտոնապես հրապարակվել է` երկրի վիճակի և խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ խոսվում է այն մասին, որ ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, և որ այս փուլում ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, քանի որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ:
Մեր այն հարցին`ինչպիսի՞ն է ԲՀԿ և նրա առաջնորդի դիրքորոշումը վարչապետի նշանակման կապակցությամբ, և արդյո՞ք շարունակվում են քննարկումները ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իր ասելիքն այն է, ինչն արդեն հրապարակվել է, և ավելին չի կարող ասել: