Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն եք ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Երեկ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն է արել, որոնք վայել չեն քաղաքական գործչին: Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք»,-ասաց նա:
Արցախի նախագահը վստահեցրեց, որ արդյունքները պարզ են. այն, ինչ Ադրբեջանն ունեցել է 1994 թվականին, կունենա նաև այսօր․ «Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»:
Արայիկ Հարությունյանը մեջբերեց Ալիևի հայտարարությունն՝ իբրև թե իրենց հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել, ու պատասխանեց՝ դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, սակայն դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար:
«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի խաղաղ տրամաբանական լուծմանը»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահը:
Անդրադառնալով հայտարարություններին, թե միայն փուլային տարբերակն լուծման ճանապարհը, ԱՐայիկ Հարությունյանն ասաց՝ իհարկե, փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով. առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ, այլ տարբերակ չի լինելու:
Արցախի նախագահը նաև ընդգծեց, որ այսօր միասնություն է պետք, աշխատանք է տարվում մյուս քաղաքական ուժերի հետ, լինելու է համագործակցություն նաև նրանց հետ:
Մանրամասն՝ տեսանյութում․