| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է, մեզ մենակ պարգևատրումներն էին պակասում, այն էլ` նման խայտառակ պարգևատրումները` Արմենչիկով սկսած. այսօր, անդրադառնալով Անկախության տոնին նվիրված պարգևատրումներին, մասնավորապես` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչումը շնորհելուն, լրագրողներին ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Ըստ նրա` սա ուղղակի ողբերգություն է: «Սա դեռ ինչ է, էլի առաջ կգնանք, Արմենչիկին կտան-կանցնեն շատերը: Գիտե՞ք` ինչի հետևանք է` գնում են դրսերը ուտում-խմում, նվերներ ստանում, հետո գալիս ու կոչումներ են տալիս մարդկանց: Արդեն մատների արանքով եմ նայում էս երևույթին, ի՞նչ անեմ բա»,- ասաց Առաքելյանը:
Գրող, հրապարակախոս Մերուժան-Տեր Գուլանյանն էլ նշեց, որ իր համար երևույթը ոչ թե ողբերգություն է, այլ ուղղակի ծիծաղելի է: «Արմենչիկն ինձ համար գոյություն չունի»,- ասաց նա: