|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` իր հրաժարականի պահանջին:
Օհանյանի խոսքով` լավ կլիներ, որ Րաֆֆին` որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվեր: «Ես չգիտեմ` ինչ նպատակներ ունի: Ուզում եմ ասել հետևյալը` հրաժարական պահանջել յուրաքանչյուր ոք կարող է, բայց ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասաց պաշտպանության նախարարը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ հենց ինքն է լինելու ՀՀ ապագա նախագահը, նախարարը պատասխանեց. «Այսօր ես իմ դերն իրականացնում եմ` որպես պաշտպանության նախարար: Ես չեմ դադարելու ծառայել հայրենիքին: Թողեք` ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»: