|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՕՐՕ դաշինքն այսօր Թալինում էր քարոզարշավ իրականացնում: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը վստահեցրեց բնակիչներին. «Տվեք մեզ իշխանություն, և մենք`10-15 հոգով, ձեզ մի քանի տարում այլ Հայաստան կհանձնենք: Մենք կառչած չենք եղել պաշտոնից ու չենք գնացել ինքնահարստացման ճանապարհով»:
Իսկ Մարալիկում ՕՐՕ համամասնական ցուցակը գլխավորող` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենց թիմն ունի բարոյական նկարագիր, փորձառություն, և որ իրենց հարազատներն ու բարեկամները բարձր պաշտոններ չունեն ու չեն թալանում երկիրը:
«Եթե կառավարող քաղաքական ուժը տարիների ընթացքում չի տանում առաջընթացի ու ապահովության, ապա մենք ասում ենք` դուք մեզ լավ չեք ղեկավարում, ձեր տեղը զիջեք այն ուժին, որը կարող է լավ ղեկավարել»,- ասաց նա` հավելելով, որ իր համար գերնպատակ է մի լավ բան անել ժողովրդի համար: