|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե հատուկ երդման արարողությանը մասնակցելու համա՞ր է ՌԴ-ից եկել Հայաստան:
«Հատուկ ոնց կարամ ասեմ: Ես մի քիչ շուտ եմ եկել, հա'մ գործերովս, հա'մ էլ լավ միջոցառում ա, կմասնակցենք»,- նշեց Արզաքանցյանը եւ հայտարարեց, որ վերընտրված նախագահը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ցույց տա իր անելիքները:
Արզաքանցյանը համամիտ է, որ երկրում կա դժգոհություն, բայց, մյուս կողմից, շտապում է վստահեցնել, որ այն, ինչ կատարվում է, ազատ խոսքի դրսեւորում է, դեմոկրատիա, իսկ դժգոհություն բոլոր երկրներում էլ կա: Դիտարկմանը, թե ստացվում է, այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում, նորմալ է, Արզաքանցյանը հայտարարեց` այո:
Նախկին պատգամավորի կարծիքով` իշխանությունները եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է համաձայնության գան, նստեն մեկ սեղանի շուրջ ու «մեր ժողովրդին չանհանգստացնեն էս խառնաշփոթ բաներով»: