կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-29 14:51
Քաղաքական

Լավ կլինի, որ հրատապ հարցերի քննարկմանը գերատեսչությունների ղեկավարները գան․ Սեյրան Օհանյան

Երկար ժամանակ է՝ մենք հրավիրում ենք՝ մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու համապատասխան գերտեսչության ղեկավարներին, հատկապես՝ սահմանային իրադրության վերաբերյալ, բայց շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիր իշխանությունը չէին կարողանում դա կազմակերպել, ստիպված հրատապ կարգով քննարկում կազմակերպեցինք ԱԺ-ում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների հանդիպմանը ուժային կառույցներիի ներկայացուցիչների հետ։

«Եկանք այն եզարակացությանը, որ այդպիսի հրատապ հարցերի քննարկման շրջանակներում լավ կլինի, որ գերատեսչությունների առաջին դեմքերը գան, որովհետև ներկայացած անձինք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին»,- ասաց նա։