կարևոր
3157 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 15:30
Քաղաքական

Փոխանակ իշխանությունը զբաղվեր առաջնահերթ խնդիր լուծելով` ճոխ խնջույք է Իջևանում կազմակերպել․ Գեղամ Մանուկյան

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել էին առաջնագծի տարբեր հատվածներում և դրանից հետո սակավախոս էին դարձել,։ Նա ակնարկել էր, թե տեսել են այնպիսի լավ վիճակ, որ խուսափում են այդ լավ վիճակի մասին բարձրաձայնել։ Այս մասին խորհրդարանում «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ցավոք սրտի դրանից երկու օր հետո այդ դժբախտ դեպքը տեղի ունեցավ։ Այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե առաջնագիծ կահավորել, խնդիրնել լուծել, ոչ թե Զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայել պաշտպանված, ապահովված, կահավորված կացարաններում, այլ ուղղակի սեփական հեղանիկությունը փրկելու փիառով է զբաղված, որի օրինակներից մեկը իտալական մոդուլային տներն են։ Չլիներ այդ դեպքը, թերևս Պաշտպանության նախարարությունը դրա մասին առավոտից գիշեր չխոսեց, թերևս ովքեր էլ եղել են առաջնագծում, գիտեն, որ նման մոդուլային տներ վաղուց կան, արտադրվում են, որոշ հատվածներում այդ մոդուլային տները տեղադրվում են, որոնք ցավոք սրտի ժամանակավոր բնույթ են կրում, և ոչ թե մնայուն, ամրաշինված կացարաններ են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ փոխարենը  իշխանությունը զբաղվեր առաջնահերթ խնդիր լուծելու աշխատանքներով, զբաղվում է պարեկներով, մեքենաներից հետո ճոխ խնջույք Իջևանում կազմակերպելով․ «Հասարակության կողմից պետք է արժանանա իր գնահատականին։ Ինչ խայտառակ վիճակում է այդ ծառայությունը։ Նախնական տեղեկություններով Երևանի պարեկային ծառայության համար գնված թանկարժեք մեքենաների շուրջ 23 տոկոսը խափանված կանգնած են։ Ցանկացած վարորդ հասկանում է, որ նոր գնված մեքենան երկու տարվա մեջ չէր կարող փչանալ, խափանվել։ Փոխարենը Զինված ուժերում շարունակում է նույն անմխիթար վիճակը»,- ավելացրեց պատգամավորը։