կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 22:23
Քաղաքական

Իմ համար ցավ կլիներ, որ նախագահներից յուրաքանչյուրը թեկուզ ձերբակալված լիներ. Սեյրան Օհանյան

Իմ համար ցավ կլիներ, որ նախագահներից յուրաքանչյուրը թեկուզ ձերբակալված լիներ. Սեյրան Օհանյան

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով իրեն առաջադրվծ մեղադրանքին:

« 2008 թվականի հետընտրական մարտիմեկյան այդ ողբերգությունը մեր բոլորիս ցավն է, դրա հանգուցալուծումը մենք պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, դատաիրավական համակարգը, եւ նաեւ փաստաբանական մի մեծ խումբ հիմա զբաղվում են դրանով։ Պետք է  համբերությամբ լցվենք եւ գործը տանենք մինչեւ վերջ։

Ինձ վերաբերում է կոնկրետ ինձ եւ բանակին, ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել: Ես նշել եմ, որ այն ապօրինի է, որովհետեւ կան շատ հանգամանքներ, որոնք կարող եմ ես հետագայում պարզաբանել : Ես նաև պարզաբանել եմ, որ նույն 0038 հրամանը ներգերատեսչական հրաման է, եւ բանակը հետընտրական այդ գործընթացներին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից՝ պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո։ Մարտի 2-ի առավոտյան ես ինքս հայտարարել եմ, որ մտցված է արտակարգ դրություն, պահանջները այդպիսին են, զինված ուժերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարեւոր տարրերի, հույժ կարեւոր օբյեկտների պաշտպանությանը եւ այն իրականացվել է օրենք հանդիսացող կայազորային եւ պահակային ծառայության կանոնագրքի համաձայն, եւ ասել եմ՝ եթե խախտումներ լինեն, օրենսդրական մոտեցումներ պետք է լինեն։ Մենք չպետք է թողնեինք, որ այդ օբյեկտները որեւէ  վնաս կրեին:

Օհանյանը նշեց, որ հարգանքով է վերաբերվում երկրում 30 տարվա ընթացքում արժանիքներ ունեցող մարդկանց, այդ թվում բոլոր  նախագահներին։

«Իմ համար ցավ կլիներ, որ նախագահներից յուրաքանչյուրը թեկուզ ձերբակալված լիներ, կան ժամանակակից ավելի բարեկիրթ կանոններ, որ այդ գործը կարելի է տանել մինչեւ վերջ»,- ասաց Օհանյանը: