|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ugra-news.ru-կայքը տեղեկացնում է, որնոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի Նեֆտեյուգանսկի շրջանի Պայակովսկի քաղաքատիպ ավանում 11-րդ անգամ ընթանալու է շրջանի ղեկավար Վլադիմիր Սեմյոնովի մրցանակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային խաղարկությունը: Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարում պարգևներ կվիճարկվեն 8 քաշային կարգերում: Ըստ նախնական հայտերի ստուգատեսին մասնակցելու պատրաստականություն են հայտնել 18 երկրներ: Վերոհիշյալ աղբյուրի համաձայն՝ այս պահին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել Հայաստանը, Կանադան, Թունիսը և Լեհաստանը:
Այս լուրի հավաստիությունը Wretsling.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ով նշել է նաև, որ տղամարդկանց այս միջազգային ներկայացուչական մրցաշարի Հայաստանի պատվիրակների վերջնական կազմը իրենք կհրապարակեն նոյեմբերի 5-ին: