Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը ալկոհոլիզմից ազատվելու պես մի բան է
Ինչու է Հայաստանը դարձել ԵԽ անդամ, եթե չի կատարելու այդ կառույցի պահանջները: Եվրոպայի Խորհրդում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանի կարծիքով, «անցումային երկրներն ալկոհոլիկի նման են եւ մշտապես խմելու գայթակղություն ունեն»: «Իսկ ինչ են անում ալկոհոլիկները` դրանից ազատվելու համար: Նրանք փոքրացնում են խմելու հնարավորությունը` ձեռքերը կապում են, օրինակ, ինքնակամ գնում են ինչ-որ դիսպանսեր բուժվելու», -ասել է Արման Գրիգորյանը` հավելելով, որ «անցումային երկրներն էլ ժողովրդավարությունը բռնաբարելու բազմաթիվ գայթակղություններ ունեն», իսկ նման կազմակերպությունների անդամ դառնալով կապում են սեփական ձեռքերը: «Եթե այդ երկրները չեն կատարելու իրենց գործառույթը, ուրեմն այդ անդամությունն ընդհանրապես իմաստ չունի»,-եզրափակել է ՀԱԿ անդամը: