|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, ի թիվս այլ քաղաքական ուժերի, հանդիպում ունեցավ նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի և կուսակցության անդամների հետ: Այս հանդիպումից հետո Լյուդմիլա Սարգսյանի և գործընկեր` ՀԱԿ խմբակցության պատգամավորների, մասնավորապես` նրա և Լևոն Զուրաբյանի հարաբերությունները խիստ լարվեցին: Բանը հասավ նրան, որ սկսեցին մամուլի էջերում միմյանց վիրավորել, բան հասկացնել:
Ուշագրավ է, որ, չնայած պատգամավորների նման պահվածքին, ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գագիկ Ջհանգիրյանը, խիստ վիրավորվեց Yerkir.am-ի` այս թեմայով հարցից` հայտարարելով, թե դրանում պատվեր է տեսնում:
«Ես չեմ հասկանում` այս հարցը բոլորին բաժանե՞լ են: Բոլորին հետաքրքրում են ՀԱԿ խմբակցության պատգամավորները և Լյուդմիլա Սարգսյանը: Ես կարծում եմ, որ այդ հարցը պատվերով է, իսկ ես պատվերով հարցերին չեմ պատասխանում»,- այսքանն ասաց պատգամավորը: