կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 11:56
Հասարակություն

Նա կարողացավ միաձուլել կամավորականների և կադրային զինվորականների ջանքերը. Դավիթ Տոնոյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Նա կարողացավ միաձուլել կամավորականների և կադրային զինվորականների ջանքերը. Դավիթ Տոնոյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։ Այս առիթով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին: Եռաբլուրում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանի անցած ուղին զուգահեռվում էր մեր նորագույն պատմության նշանակալի իրադարձությունների հետ:

«Նրա կարճ, բայց բովանդակալից կյանքի մեծագույն մասը սերտորեն  առնչվում է մեր պետության անցած ուղուն և մեր համազգային հաղթանակներին»,- նշեց պաշտպանության նախարարը՝ ցանկանալով առանձնացնել ռազմական և պետական գործչի կերպարի ամենացայտուն առանձնահատկությունը. «Դա տարբեր տեսանկյուններից Վազգեն Սարգսյանի երկվությունն էր և այդ երկու բևեռներն անբացատրելի հաջողությամբ զուգահեռելու ունակությունը. մի կողմից երկրապահ էր, մյուս կողմից ՝ գրող և մտավորական, բայց նաև այդ երկուսի միասնությունն էր: Վազգեն Սարգսյանի անունը հավասարապես կապված է և՛ կանոնավոր բանակի, և՛ կամավորական շարժման ու «Երկրապահ» կամավորականների միության հիմնադրման հետ: Նա կարողացավ միաձուլել կամավորականների և կադրային զինվորականների ջանքերը»: