|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
1988 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Շիրակամուտ գյուղում էր:
Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում քանդվեց Սպիտակ քաղաքը և լուրջ ավերածություններ եղան հարակից քաղաքներում` Լենինականում (ներկայիս Գյումրի) և Կիրովականում (Վանաձոր): Լենինականում, որն ուներ 300 հազար բնակիչ, շինությունների 80 տոկոսն ավերվեց:
Համաձայն պաշտոնական տվյալների` ավերիչ երկրաշարժի հետրանքով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը վիրավոր էր, 9 հազար մարդ հաշմանդամ դարձավ: Որոշ տվյալներով` 514.000 բնակիչ մնացել էր անօթևան: Բացի այդ` երկրաշարժը ոչնչացրել էր Հայաստանի ենթակառուցվածքների 40 տոկոսը:
Ցավոք, երկրաշարժից 27 տարի անց էլ դեռ չի վերացել «աղետի գոտի» հասկացությունը. բազմաթիվ ընտանիքներ դեռևս բնակվում են ժամանակավոր տնակներում: