Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 30 տարի: 1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացավ Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան:
Կամավորներից բացի, փրկարարական աշխատանքներին մասնակցեց ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլատակները մաքրելու գործում ներգրավվեց ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ամբողջ երկրում մարդասիրական օգնության հավաք կազմակերպվեց։
Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: 111 երկիր, ներառյալ` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ–ն և Շվեյցարիան, օգնություն ցուցաբերեց ԽՍՀՄ–ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։ Օգնեցին նաև վերականգնողական աշխատանքներում։
1988-ի երկրաշարժից հետո Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Փարիզում ստեղծեց աղետից տուժածների օգնության հիմնադրամ, որը կոչվեց «Ազնավուրը` Հայաստանի համար»։ 1993-ին Երևանում բացվեց այդ կազմակերպության ներկայացուցչությունը։
1988-ից ի վեր Ազնավուրը բազմաթիվ անգամ է Հայաստան այցելել, կազմակերպել նվիրատվությունների հավաք, բարեգործական համերգներ և այլն։
Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: