|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օգոստոսի 9-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունցեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: