|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով ներկայումս կա 33 մեղադրյալ, որոնցից 28-ը գտնվում են կալանքի տակ. այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նա ուշագրավ փաստեր ներկայացրեց գործի վերաբերյալ: Մասնավորապես` նոթատետրում գրված է, թե խմբի անդամներից ով ում վրա է հարձակվելու, որպես հարձակման թիրախ նշված են Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, Հ1-ի շենքը: Ներկայացվեցին գծագրեր, որոնցից երևում է, թե որտեղ են տեղադրված հարձակման թիրախում գտնվող շենքերի անվտանգության տեսախցիկները, ՀՀ երեք նախագահների տեղաշարժի վերաբերյալ սխեմաներ:
«Արթուր Վարդանյանը Գյումրիում հայ կաթողիկե եկեղեցու բացմանը հատուկ եկեղեցական հանդերձանք է կրել և գաղտնի տեսանկարահանել ՀՀ նախագահին: Առկա է նաև այն տեսագրությունը, որը ենթադրյալ հեղափոխությունից հետո պետք է Հ1-ով հեռարձակվեր: Հաջորդ օրը Արթուր Վարդանյանը պետք է «Արմենիա» հյուրանոցում ժողով աներ և ՀՀ ում հավատարմագրված բոլոր դեսպաններին ներկայացներ իրավիճակը»,- ասաց ԱԱԾ պաշտոնյան` նշելով, որ նշված տեսանյութը և ուղերձը, գործի շահերից ելնելով, չեն հրապարակում:
Ըստ նրա` խմբի անդամների կողմից շրջանառության մեջ էր դրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու, ինչպես նաև նախագահի ինքնաթիռը պայթեցնելու գաղափարը, սակայն Ա. Վարդանյանը մերժել էր:
Միքայել Համբարձումյանի խոսքով` պարզվել է, որ խումբը ֆինանսավորվել է 65000 դոլարով ՀՀ-ում ապրող անձի կողմից, նրան մեղադրանք է առաջադրված: