Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԹԵ՞, ԱՅԴՊԵՍ ՀԱՐՄԱՐ Է․․․
Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ, այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության), հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սեֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է հանդիպեի ազատազրկվածների հետ կեսկատակ ասացի․
-Պարոն Խլղաթյան, կարո՞ղ եք այնպիսի սենյակ տրամադրել հանդիպման համար, որը չձայնագրվի։
Հնչեց պատասխանը․
-Մենք այդպիսի սենյակ չունենք։
Ինչու՞ հիշեցի այս դիպվածը։
Դասալիք պատգամավորը, որը հայտնի է փաստաթղթեր կեղծելով, ստեր և բանսարկություններ տարածելով, ըստ իր տարածած հայտարարության, այցելել է ԱԱԾ մեկուսարան և շուրջ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։
Հարցեր, սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին և նրա բանսարկությունները հալած յուղի տեղ ընդունող «հպարտ քաղաքացիներին»․
-Վստա՞հ եք, որ հանդիպում եղել է։
-Վստա՞հ եք, որ այն տևել է երկու ժամ։
-Վստա՞հ եք, որ այն, ինչ ասում է կեղծարար-պատգամավորը, հավաստի է։
-Վստա՞հ եք, որ եթե, այնուամենայնիվ, հանդիպումը տեղի է ունեցել, այն չի ձայնագրվել։
-Ինչու՞ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։
Թե՞, այսպես հարմար է, կամ այդպես է պատվիրված․․․»: