|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այս տարի սպասվում է տեղումնառատ, բայց տաք ձմեռ. լրագրողների հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա` հունվար-փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից մի փոքր բարձր, իսկ տեղումների քանակը` նորմայից ավելի: «Դեկտեմբեր ամսի առաջին կեսին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է +8 +10 աստիճան տաքություն, իսկ երկրորդ կեսին` -12 -15 աստիճան ցուրտ»,- ասաց Սուրենյանը:
Նա նշեց նաև, որ, տաք ձմեռ ասելով, ամենևին էլ նկատի չունի, որ լինելու է գարնանային եղանակ, և հորդորում է գյուղատնտեսներին` այգաթաղ անել:
Ի դեպ, այս տարի, ըստ Սուրենյանի, 4 ռեկորդ ենք ունեցել` տաք ձմեռ և ամառ, խոնավ հոկտեմբեր և նոյեմբերի 12-ին Վանաձորում արձանագրված քամու պոռթկումը: