կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 12:59
Հասարակություն

Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հուլիս ամսվա եղանակային կանխատեսումները.

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»։