Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում, Սերժ Սարգսյանից բացի, ոչ մի թեկնածու հաղթելու շանս չունի:
«Նույնիսկ Հայրիկյանն է խոստովանում, որ շանս չունի: Թեկնածուների մի մասը լավություն է անում իշխանությանը, մի մասն էլ ներկայանում է հասարակությանը: Կենսագրության մեջ մտնում է, որ եղել է ՀՀ նախագահության թեկնածու, դա մնում է թոռների համար: Մի մասն էլ երևի ասելիք ունի, Հայրիկյանն ու Բագրատյանն ասում են, որ ասելիք ունեն: Ասելիք չունեցողները պիտի պայքարեն ունեցողների դեմ, և այս ամենը տալիս է գումարային քաղաքական գործընթաց:
Ամեն ինչ կա: Հարսը կա, հարսնացուն կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա, այսպես ամեն ինչը նորմալ է լինում: Բայց իրականում կա մի թեկնածու, որը արդեն հաղթած է: ԲՀԿ-ի՝ ընտրապայքարից դուրս գալը կամ նրան դուրս բերելը ՀՀ քաղաքական կյանքի համար ունեցավ փակուղային լուծում: Նա իրավունք չուներ դուրս գալու: Քաղաքական կյանքը բեմականացման դեմոկրատական ընթացակարգի մեջ է, որի բովանդակությունը մեկ թեկնածուն է՝ իր ապահովված հաղթանակով»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է քաղաքագետը: