|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԲՀԿ խմբակցության պատգամավորները, վերջին մի քանի ամսում դուրս գալով ԲՀԿ կուսակցությունից, ստեղծել են 3 առանձին և նոր կուսակցություններ` «Համախմբում», «Ալյանս», «Ռեֆորմիստներ»: ԲՀԿ խմբակցությունում կան նաև անկուսակցականներ, ովքեր, սակայն, դեռ որևէ պատկերացում չունեն իրենց քաղաքական ապագայի մասին: Խորհրդարանական ընտրություններին 8 ամիս է մնացել, նրանք դեռ չեն որոշել` ի՞նչ են անելու, ո՞ր քաղաքական ուժին են հարելու, մասնակցելո՞ւ են խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հարություն Ղարագյոզյանը նշեց. «Քաղաքական ապագայի վերաբերյալ դեռ ոչ մի բան չեմ որոշել, չեմ կարող որևէ բան ասել: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության վերաբերյալ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև որևէ կոնկրետ բան դեռ չեմ որոշել»:
Անկուսակցական Կարո Կարապետյանը, ինչպես միշտ, խուսափեց պատասխանից` ասելով. «Չգիտեմ, լիքը ուրիշ դեպուտատ կա, իրանցից հարցրեք»:
Իսկ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Դեռ չեմ որոշել` կմասնակցե՞մ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ»: