Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆոն» հայտնում է, որ ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած դատավարության ժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն իրենց մասնակի մեղավոր են ճանաչել:
«Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիևի հետ և 2007 թ. երկու անգամ` մեկը ոմն Րաֆֆիի և Վագիֆի, մյուսը` միայնակ, այցելել է ԼՂՀ՝ բայց բացառապես հարազատների գերեզմանին այցելելու նպատակով, և չի ընդունել իրեն առաջադրված՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:
Ասկերովը չի ընդունել նաև լրտեսության և անչափահաս Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության մեղադրանքը: Բայց ընդունել է ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ և անասուն հափշտակելու՝ իրեն առաջադրված մեղադրանքները:
Իսկ նրա հանցակից Շահբազ Գուլիևն ընդունել է այս տարի Հասան Հասանովի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը, բայց պնդել է, թե չի իմացել, որ դա ապօրինի է: «Դիլհամն ասաց` ոչ ոք չկա, մենք հավատացինք»,- հայտարարել է Գուլիևը: Ի դեպ, նա պնդել է, որ 2005թ. ևս չի իմացել, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահման կա: Ինչ վերաբերում է ապօրինի զնեք կրելու մեղադրանքին, Գուլիևը հայտարարել է, թե զենք իրեն այս տարի սահնամի վրա են տվել՝ առանց հստակեցնելու, թե ով, իսկ 2005թ. ինքն անզեն է մտել Ղարաբաղ:
Նա նաև վստահեցրել է, թե չի կրակել և չի մասնակցել անչափահաս տղայի առևանգմանն ու սպանությանը: Ներկա է եղել, ամեն ինչ տեսել է, բայց չի մասնակցել, ավելին, իր պնդմամբ, նույնիսկ կերակուր է տվել առևանգված տղային: Ի դեպ, երկու մեղադրյալներն էլ այսօր դատարանում հայտնել են, որ նախկինում դատված են եղել, մեկը` 6 տարի, մյուսը` 15 օր ժամկետով:
Նշենք, որ նրանց շահերը դատարանում պաշտպանում են պետական պաշտպաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը: Մեղադրողը ավագ դատախազ Կարեն Գաբրիելյանն է: Դատը վարում է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անատոլի Թադևոսյանը»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: