|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 23-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) և «Mercedes E124» մակնիշի 29 LU 735 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:
«Mercedes E124» մակնիշի ուղևորներ՝ 1987 թ. ծնված Ս. Պ.-ը և 1986 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: