|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Երեկ Մարոկկոյից Հայաստան վերադարձավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը:
Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վերադարձան երկու մեդալով:
Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Եվս հինգ մարզիկ զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը\' վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:
Այսպիսով, 2015թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի:
Դեկտեմբերի 4-ից 7-ը կացկացվի նաև դեռահասների /կադետների/ Եվրոպայի առաջնությունը:
Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: