|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։
Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։ Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։ Երրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։
Մրցումներն անցկացվել են տարբեր տարիքային խմբերում ու անցել են դիտարժան պայքարում` լեփ-լեցուն տրիբունաների ներքո։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով մրցաշարի համար Երևան էին ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։