|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մինսկում ավարտվեց մարզական և մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց ու կանանց առաջնությունը: Հայաստանը ներկայացնող մարզիկները 8 մեդալ նվաճեցին:
Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե:
Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) և Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը:
Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ընդհանուր հաշվարկով` հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: