կարևոր
3274 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-15 12:41
Հասարակություն

Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր մարզիկները 14 մեդալ են նվաճել. ՀՍՖ

Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր մարզիկները 14 մեդալ են նվաճել. ՀՍՖ

Հոկտեմբերի 14-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նախօրեին մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ֆրանսիայից: Ի դեպ վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո:

Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների 9-ական և մարտական սամբոյի 7 քաշերում: Առաջնության հանդիսավոր, շատերի բնորոշմամբ՝ շքեղ բացումը տեղի ունենցավ ժամը 17:00-ին, որին հաջորդեցին մարտական սամբոյի եզրափակիչները, այնուհետև՝ պարգևատրումները:

Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին 14 մեդալ, որից 2-ը՝ արծաթե, 12-ը՝ բրոնզե

Դեռահասներ

Արծաթ ՝

Ադամյան Էլիզա - 50 կգ

Սլոյան Միհրան – 49 կգ

Բրոնզ՝

Մարտիրոսյան Յուլյա  - 41 կգ

Բալայան Վիկտոր – 46 կգ

Սիմոնյան Նարեկ - 53 կգ

Մանուկյան Լյովա - 58 կգ

Օհանյան Մհեր - 64 կգ

Հակոբջանյան Ռոբերտ – 88+

Երիտասարդներ /մարտական սամբո/

Բրոնզ

Արզումանյան Զավեն – 58 կգ

Մանուկյան Գևորգ – 64 կգ

Զաքարյան Սամվել – 71 կգ

Հովսեփյան Էրիկ – 79 կգ

Մխիթարյան Անուշավան – 98 կգ

Խուրշուդյան Նորիկ – 98+