|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» երևանյան շոուն հետաձգվել է:
«Փարիզյան վերջին ահաբեկչական դեպքերի հետ կապված` շոուին չէին մասնակցելու Բրիան Ժուբերը և ֆրանսիացի մի քանի գեղասահորդներ: Հաշվի առնելով այդ ամենը` «Սառույցի արքաների» երևանյան շոուն նախնական տեղափոխվում է 2016 թվականի մարտի 5-ին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը:
«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը պետք է կայանար նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում: Բացի Պլյուշենկոյից, ծրագրում հանդես պետք է գային նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից: