|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ով մեջքի խնդիրների պատճառով Եվրոպայի գեղասահքի առաջնության ժամանակ ընկավ և ձախողեց իր ելույթը, կվիրահատվի: Այս մասին հայտարարել է նրա մարզիչը. գրում է Dni.ru-ն:
Հայտնի մարզիկի վիրահատությունը կկատարվի ողնաշարի շրջանում, ինչն, ըստ մարզիչի, չի անդրադառնա նրա հետագա մարզումների վրա: Բժիշկները մարզիկի միջողային սկավառակները կփոխարինեն պլաստիկե տարբերակներով:
Ըստ մարզչի` Պլյուշչենկոն կկարողանա մասնակցել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին: