|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գեղասահքի միջազգային միության խորհուրդը (ISU) որոշել է սիրողական սպորտ վերադարձնել Եվգենի Պլյուշչենկոյին:
Օլիմպիական չեմպիոնը 2010-ի աշխարհի առաջնությանն իր մասնակցությունը չեղյալ էր հայտարարել` ասելով, որ վնասվածք ունի, սակայն օրեր անց ելույթներ էր ունեցել պրոֆեսիոնալ սպորտում, ինչն էլ որակազրկման պատճառ էր դարձել: Նշենք, որ սիրողական մարզիկներն իրավունք չունեն պրոֆեսիոնալ կատեգորիայում հանդես գալու` մինչև սիրողականի ավարտը: Այսպիսով, սառույցի վերջին տասնամյակի արքան, ով տարիներ շարունակ մրցակցությունից դուրս է եղել, վերադառնում է մեծ սպորտ:
Այս մարզիկը գեղասահքի ռուսական և համաշխարհային ֆենոմեններից է` հայտնի իր բարդագույն քայլերով: Դեռ տարիներ առաջ Պլյուշչենկոն խոսում էր մեծ սպորտը լքելու մասին, և վերջին ակորդը պիտի հանդիսանար Վանկուվերի 2010-ի օլիմպիադան, սակայն այդ խաղերում Եվգենին բավարարվեց արծաթե մեդալով` մրցավարական կոմիտեի կողմնապահ հաշվարկների պատճառով:
Ինչպես վայել է յուրաքանչյուր կենդանի լեգենդի, Պլյուշչենկոն իր կարիերան կավարտի հաղթանակով: Իսկ այժմ գեղասահորդը մարզվում է ծանրաբեռնված գրաֆիկով:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ