Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 27-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա անվանի ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը: Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի և Ռախմանինովի գործերից:
Կիսինն առաջին անգամ Հայաստան է այցելել 1984-ին, իսկ 1988-ին` երկրաշարժից հետո, նա բազմաթիվ բարեգործական համերգներ է կազմակերպել` գումարները փոխանցելով երկրաշարժից տուժածներին: 2012-ին Կիսինը կրկին Հայաստանում էր՝ բարեգործական համերգով՝ կրկին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Դաշնակահարի` Հայաստան հենց առաջին իսկ այցից հետո էլ ծնվել է սերը Հայաստանի հանդեպ:
Երաժիշտը հայտնի է իր հայամետ հայացքներով: Նա, օրինակ, 2015-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես եկավ: Ավելին՝ Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չի պատրաստվում այցելել այնտեղ, թեև ստանում է բազմաթիվ հրավերներ:
Ավելի ուշ՝ 2015-ի դեկտեմբերին, New York Times-ի հետ զրույցում Կիսինն ասել էր. «Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից, ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությունը»:
Կիսինն արժանացել է երկու «Գրեմմի»-ի և բազմաթիվ այլ պարգևների, բայց, երաժշտի խոսքով, դրանցով այդքան էլ չի հետաքրքրվում: «Անկեղծ ասած` չգիտեմ էլ, իմ ստացած մրցանակներից բացի, ինչ մրցանակներ կան: Իհարկե, կան մրցանակներ, որոնք թանկ են. հայկական մրցանակները, երբ դարձա Սպիտակի պատվավոր քաղաքացի»:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս տարվա գարնան էլ Կիսինն ամուսնացավ հայուհու հետ:
2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Կիսինը պարգևատրվել է Պատվո շքանշանով: