Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդի հիման վրա սառցե շոուի պրեմիերան: Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ:
Yerkir.am-ին հայտնեցին, որ կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, պարուսույց- բեմադրիչը՝ Նիկիտա Միխայլովը: Ընդհանուր առմամբ, ներկայացման վրա աշխատել է ավելի քան 200 մասնագետ: Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի:
Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները, իսկ հերոսների զգեստները ստեղծելիս 10 հոգանոց ստեղծագործական խումբը ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ, ուսումնասիրել է հայկական պատմական նյութեր, իհարկե, օգտագործվել են նաև ժամանակակից տարրեր: