|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հնագետներն ուսումնասիրել և փաստաթղթավորել են վիկինգների դարաշրջանի հազվագյուտ գանձարանի առարկաները. դրանք հայտնաբերվել են Նորվեգիայում Լենդբրին սառցադաշտի հալոցքի արդյունքում. այս մասին գրում է Live Science-ը, հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ գտածոներից մեկը կենդանիների կաշվից պատրաստված կոշիկ է, ինչպես նաև ավելի քան 50 կտորներ, ձեռնափայտ, փայտե բռնակով դանակ, պայտեր և սահնամկներ, ձիերի ոսկորներ։
Լավագույնս պահպանվել է 1700-ամյա անձրևանոց-տունիկան։ Այնուամենայնիվ, նետերի ու հնագույն դահուկների ածխաթթվային անալիզը ցույց է տվել, որ «շոսսեն» ի հայտ է եկել դեռևս բրոնզյա դարաշրջանում։ Լեռնային ճանապարհով տեղափոխում էին անասուններ և տարբեր ապրանքներ, այդ թվում՝ եղջերուի եղջյուրներ, յուղ ու մորթիներ։ Բայց որպես առևտրային ճանապարհ այդ լեռնային ճանապարհն սկսել է կիրառվել վիկինգների դարաշրջանում՝ մ․թ․ շուրջ 1000 թվականին։

Հնագետներից մեկի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Սառույցի տակ պահպանված առարկաների առկայությունը պարզապես ապշեցուցիչ է»։։