|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մոսկվայի շրջանում սառույցի տակ է անցել տասից ավելի մարդ, ինչի մասին պատմել է ականատեսը:
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին, Մերձմոսկովյան Օզնոբիշինո բնակավայրի լճի մոտ, որտեղ մարդիկ իրենց ավանդույթի համաձայն լողանալիս են եղել Ջրօրհնեքի տոնին:
Խաչաձեւ բացված փոս է եղել, որտեղ իջել են աստիճաններով: Սակայն կեսգիշերի մոտ սառույցի վրա շատ մարդ է հավաքված եղել, եւ այն կոտրվել է:
Տասից ավելի մարդ ջուրն է ընկել, սակայն կարողացել են դուրս գալ: Ջուրն ընկած մարդիկ բոլոր հագուստներով են եղել:
Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: