կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 13:00
Քաղաքական

Ժողովուրդն է որոշում` որն է ընդդիմություն, որը` իշխանություն. Գալուստ Սահակյան

Ժողովուրդն է որոշում` որն է ընդդիմություն, որը` իշխանություն. Գալուստ Սահակյան

Որեւէ քաղաքական ուժ ընդդիմություն չի դառնում, այլ ժողովուրդն է որոշում, թե ընդդիմությունը որն է, իշխանությունը` որը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ երբ ինքն ասում է, որ ընդդիմությունը պասիվ է, դա չի նշանակում, որ ընդդիմադիր գործիչներն են պասիվ:

 

«Եթե մենք քննադատում ենք յուրայիններին, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք: Մենք հետեւյալ բանաձեւն ունենք` եթե նշանակվել եք, ուրեմն աշխատեք, եթե չեք աշխատում, ուրեմն պաշտոնից կազատվեք»,- ասաց Սահակյանը:

 

 

Լրագրողների հարցին, թե ո՞րն է, այդ դեպքում, պաշտոնյաների` վատ աշխատելու բանաձեւը` ըստ ՀՀԿ-ի, Գալուստ Սահակյանը պատասխանեց` պաշտոնյայի կատարած աշխատանքի արդյունքները: Իսկ արդյունքների բացակայության համար, ըստ նրա, իրենց թիմը պաշտոնյաներին չի պատժում, քանի որ արդյունքների բացակայությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ:

 

 

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, որ եթե նախատեսված լիներ ՎՊ-ի հաշվետվության համար քվեարկություն անցկացնել, ապա ինչպե՞ս կքվեարկեր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Սահակյանը պատասխանեց, որ «ՎՊ-ի հաշվետվության համար քվեարկելն անհնար է»: Իսկ ՎՊ-ի հաշվետվությունը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, մասամբ նաեւ համոզեց, որ չարաշահումներ կան:

 

«Պիտի ՎՊ-ն հաշվետվությո՞ւն ներկայացներ, որ ես իմանայի` Հայաստանում չարաշահումներ ու թերացումներ կան…»,- ասաց Գալուստ Սահակյանը: